Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՐԸ

Փետրվար 25,2011 00:00

\"\"

\"\"          \"\"

Երեկ, ժամը 10:00-ին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել ԳԱԶ 31105 մակնիշի 077 ԼՏ 02 համարանիշի, «Մերսեդես GLM» մակնիշի 80 DՕ 007 համարանիշի եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 14 ՕՏ 574 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից, գիտակցության չգալով, մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 63-ամյա Սեյրան Բադալի Մելիքյանը: «Առավոտի» տեղեկություններով՝ մահացածը ԱԺ պատգամավոր, ԺԱԿ ղեկավար Սպարտակ Մելիքյանի հայրն էր: Ականատեսների վկայությամբ՝ ԳԱԶ 31-ը սպասարկում է «ՀայՌուսգազարդի» Աբովյանի մասնաճյուղի պետին, իսկ մեքենան վարել է 45-ամյա Լեռնիկ Հովհաննիսյանը, «Օպել Վեկտրան» պատկանում էր պատգամավորի հորը, իսկ «Մերսեդես GLM»-ն վարել է ոմն «Կյաժ»: Երեկ ոստիկանությունը ձեռնարկում էր քննչական օպերատիվ միջոցառումներ՝ «Կյաժին» հայտնաբերելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ «Կյաժը»՝ 17-ամյա Վահան Արսենի Հակոբյանը, Աբովյան քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել