Հայաստանցի գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը հաջող մեկնարկեցին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարում, թեեւ վիճակահանության արդյունքներով երկուսն էլ հանդես եկան սեւ խաղաքարերով: Էլինան 58-րդ քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մարի Սեբագին, իսկ Լիլիթը 44-րդ քայլում ոչ-ոքի արեց շվեդ Պիա Կրամլինգի հետ:
Երեկ՝ երկրորդ տուրում Դանիելյանի մրցակիցն աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեն էր, իսկ Մկրտչյանը հանդիպում էր բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: