Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան արտերկրում մի քանի ամիս բուժում ստանալուց հետո վերադարձել է երկիր եւ հայտարարել սոցիալական ոլորտի ծախսերն ավելացնելու մասին: BBC-ի փոխանցմամբ, զգալիորեն աճելու են բնակելիների շինարարության համար նախատեսվող ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը, ավելացվելու է նաեւ երկրի քաղաքացիների՝ արտերկրում ուսումնառության ֆինանսավորումը: Արաբական աշխարհում բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին Սաուդյան Արաբիայում ցույցեր համարյա թե չեն եղել: Թագավորի վերադարձն այդ երկրում նշանավորվել է մայրաքաղաքի փողոցներում երկրի պետական դրոշները բարձրացնելով եւ ողջույնի պաստառներով: