Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՈՒՅՍ Է ՏՎԵԼ

Փետրվար 24,2011 00:00

\"\"Իրականությունն այն է, որ այսօր հենց Բելառուսն է ամբողջ աշխարհին ցույց տալիս, թե ինչպես պետք է պահպանել սեփական պետության ինքնիշխանությունը, կայունությունն ու անվտանգությունը, բայցեւ մշտապես աջալուրջ լինել ու պատրաստ լինել կռվի: Trend-ի փոխանցմամբ, այդ մասին փետրվարի 23-ին, Հայրենիքի պաշտպանների եւ Բելառուսի զինված ուժերի օրվա կապակցությամբ երկրի ԶՈՒ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա հատկապես կարեւորել է ներկայիս պայմաններում հատկապես ուժային կառույցների ղեկավարների եւ սպաներից յուրաքանչյուրի բարձր պատասխանատվությունը «բելառուս ժողովրդի ստեղծարար աշխատանքի համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:
Պետության ղեկավարը շեշտել է. «Առջեւում մեզ սպասում են շատ դժվարին ու պատասխանատու խնդիրներ, այդ թվում՝ ազգային անվտանգության նոր հայեցակարգի իրականացում, Զինված ուժերի արդիականացում եւ նրանց ռազմական բարձր պատրաստության եւ բարոյական ոգու ապահովում: Դրա համար դուք ունեք ոչ միայն անհրաժեշտ ռեսուրսներ, այլեւ, որ գլխավորն է, պետության ու ժողովրդի օրինակելի աջակցությունը»:
Լուկաշենկոյի ասելով, այսօր ուսադիր կրող մարդը՝ լինի նա զինվորական, թե անվտանգության համակարգի այլ մարմնի աշխատակից, «խիզախության, ազնվության եւ կարգապահության օրինակ է ծառայում: Հենց այդ է պատճառը, որ հայրենիքի պաշտպանը մշտապես վայելում է հասարակության հարգանքն ու վստահությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել