2010թ. համեմատությամբ՝ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի սպառազինության ծախսերը կգերազանցեն ակնկալվող ՀՆԱ-ն գրեթե վեց անգամ: Դա այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության առաջատարներն ակտիվորեն կրճատում են սպառազինության ծախսերը, օրինակ՝ ԱՄՆ-ն 2012-2016թթ. մտադիր է նվազեցնել Պենտագոնի ծախսերը, նախկին ԽՍՀՄ երկրների (բացառությամբ ՌԴ-ի) ռազմական ծախսերը ավելացել են 23 տոկոսով եւ կազմում են 60,6 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է PanArmenian.net-ը՝ վկայակոչելով ռուսական «Նեզավիսիմայա գազետան»: Աղբյուրի մատուցմամբ, Ռուսաստանը մտադիր է ազգային պաշտպանության համար ծախսել 51 մլրդ դոլար: ԱՊՀ տարածքում ռեկորդակիրն այս առումով Ադրբեջանն է. այս տարի Բաքուն մտադիր է սպառազինության եւ բանակի համար հատկացնել ՀՆԱ-ի 6,2 տոկոսը կամ մոտ 3,1 մլրդ դոլար: Եվս 1,36 մլրդ նախատեսվում է ծախսել ռազմական արդյունաբերության վրա: Պակաս առատաձեռն չէ այդ հարցում հարեւան Հայաստանը. հաջորդ տարի Երեւանը ռազմական ծախսերի համար կհատկացնի ՀՆԱ-ի 4,1 տոկոսը՝ 387 մլն դոլար: Եվս առնվազն 150 մլն դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղը:
Ինչպես նշում է թերթը, նախկին ԽՍՀՄ երկրների ծախսերի աճը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հարեւաններն ակտիվորեն արդիականացնում են զինված ուժերը եւ չեն բացառում, որ ապագայում կարող են նոր զինված հակամարտություններ լինել ինչպես այդ պետությունների միջեւ, այնպես էլ ներսում: