Արժե՞ արդյոք որեւէ նախագիծ սկսել, երբ դեռեւս անհայտ է դրա իրականացման ձեւաչափը կամ վերջնական արդյունքը: Նախնական ի՞նչ քայլեր են հարկավոր ծրագրի հաջողության երաշխիքների համար: Աշխատանքային առողջ միջավայր ստեղծելը բավարար չէ այս հարցերին պատասխանելու եւ ռեալ արդյունք ակնկալելու համար: Կարեւոր են նաեւ նպատակների սահմանումը, դրանց իրագործման համար ընտրված կառավարման գործիքներն ու հետագա ռազմավարությունը: Վերջերս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում կազմակերպված դասընթացը, երկարաժամկետ ռազմավարությունից մինչեւ ամենօրյա աշխատանքային հարաբերություններ, բացահայտելու հնարավորություն տվեց մասնակիցներին: «Հաջողում են նրանք, ովքեր շատ արագ բացահայտում են որոշ նրբություններ. սահմանում են կոնկրետ նպատակը, գնահատում ժամանակը եւ պատրաստ են լինում համախմբված պատասխանատվության՝ նախագծի վերջնական արդյունավետության համար: Կառավարել՝ նշանակում է գնահատել աշխատակցին, առաջնորդվել հիմնարար արժեքներով եւ կոնկրետ օրինակով, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ճկուն փոփոխությունների»,- ուսանողներին իր խոսքն ուղղեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետների վարած դասընթացի արդյունքում դասընթացի մասնակիցները ստացան համապատասխան հմտություններ:
Գեղագիտության ազգային կենտրոնում էլ օրերս ներկայացվեցին «Դորլինգ Քինդերսլիի» «Իմ առաջին գիրքը» հանրահայտ շարքի հայերեն հրատարակությունները, եւ մեկնարկեց «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավը: Վերջինիս «Խոսենք հայերեն» մշակութային քարոզարշավի գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: