Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

Փետրվար 24,2011 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի 83 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորմամբ նորոգվել եւ արդեն հանրության համար բաց է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի գրադարանը, որն այսուհետեւ կլինի ոչ միայն գրքի ու ընթերցանության կենտրոն, այլեւ կրթoջախ՝ տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար:
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանի խոսքով՝ իրենք տարիներ շարունակ երազել են Շուշին տեսնել վերակառուցված ու հայեցի: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, դրա վկայությունն են Շուշիում վերանորոգված ճանապարհահատվածները, տասից ավելի բարձրահարկ շենքերի վերակառուցված տանիքները, բարեկարգման ընթացիկ աշխատանքները մշակույթի տանը:
Խորհրդային տարիներին այս գրադարանը օրական առնվազն 50-60 այցելու է ունեցել, պատերազմի ժամանակ, սակայն, քաղաքն այնպես էր ավերվել, որ խոսք լինել անգամ չէր կարող գրադարանի գործունեության նախկին բնականոն ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի 2009 թվականի հեռուստամարաթոնը նվիրված էր հենց Շուշիին: «Մեր Շուշին» խորագրով հանգանակության ժամանակ հավաքվեց 15,875 միլիոն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել