Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՑԱՎ

Փետրվար 24,2011 00:00

\"\"ՀՀ նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ հանդիպել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:
Նախարարը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում ՀԲ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Ծրագիրը միտված է անասնապահության զարգացմանը, այս պահին ծրագրում ընդգրկված է 55 համայնք, նախատեսվում է դրանց թիվը հասցնել 100-ի: Բացի սրանից, իրականացվելու է անասնագլխաքանակի հաշվառման, գրանցման եւ անձնագրավորման ծրագիրը: Սա փորձնական ծրագիր է եւ կիրականացվի Շիրակի մարզում: Ըստ մեր գյուղնախարարի, կարեւոր է նաեւ ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների՝ տեղական արտադրությամբ փոխարինման հարցը:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը» կկատարվի ժամանակին, գումարները կծախսվեն նպատակային: Դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ՀԲ ներկայացուցչին խոստացել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել