Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ՝ ՉԻՉԽԱՆԻ ԳԻՆԻ

Փետրվար 24,2011 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզում 2005 թվականից չիչխանի (փշարմավի) հյութ արտադրող «ՍԱՄԷԼՈՆ» ընկերությունը սկսել է արտադրել նաեւ չիչխանի գինի, մտադիր է արտադրել նաեւ չիչխանի օղի: 2009 թվականին արտադրվել եւ ամբողջությամբ Հայաստանում սպառվել է ութ հազար շիշ չիչխանի գինի: 750 գրամանոց մեկ շիշ գինու գինը երեք հազար դրամի սահմաններում է: Մեկուկես կիլոգրամ չիչխանից ստացվում է մեկ լիտր գինի:
Տարեկան 120 տոննա չիչխանի հումքի վերամշակման դեպքում գործարանը կունենա 30 մշտական աշխատատեղ, իսկ բերքահավաքի ժամանակ այստեղ կբացվի մինչեւ 300 ժամանակավոր աշխատատեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել