ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 80 տան բնակիչը բարձրացել է տանիք եւ ինքնուրույն չի կարողանում իջնել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ տան 74-ամյա բնակիչ Էդվարդ Հակոբյանը՝ բարձրանալով տանիք, վատացել է եւ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղում մահացել է: