2011թ. պետբյուջեի հունվար ամսվա եկամուտները նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ աճել են 11.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: 2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 4.4%-ով:
2011թ. հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակում նախատեսված 26.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: