Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԼԱԼ ՔՐՏԻՆՔՈՎ

Փետրվար 24,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ կեսօրին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր ծառայողական՝ «Տոյոտա» մակնիշի 021 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով ժամանեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց: Նրան ուղեկցում էր «Բենթլի» մակնիշի 993 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր պատգամավորի որդին: Նշված երկու ավտոմեքենաների դիմապակուց բացակայում էին ե՛ւ տեխզննման, ե՛ւ ԱՊՊԱ կտրոնները: «Առավոտի» տեղեկություններով, «Բենթլիի» արժեքը, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում 9-11 միլիոն ռուբլի է: «Բենթլիի» վրայի համարանիշը, ի դեպ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գրանցված «Նագին» ՍՊԸ-ին պատկանող «ՎԱԶ 2121 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայինն է, որը, սակայն, հայտնվել է Վարդան Այվազյանի որդու կողմից օգտագործվող ավտոմեքենայի վրա: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական պատգամավորը «Արմենիա-Մարիոթ» էր ժամանել չինացի գործարարների հետ հանդիպելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել