Դիետոլոգները պարզել են, որ այն մարդիկ, որոնք հաճախ տառապում են գլխացավից, պետք է ուշադրություն դարձնեն իրենց սննդին, հատկապես նրան, թե մինչ գլխացավի առաջանալը ինչ են կերել: Գիտնականներն առանձնացրել են մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել, իսկ բացի այդ, գլխացավ առաջանում է սովածությունից: Բժիշկները զգուշացնում են, որ հարկավոր է նորմալ նախաճաշել, քանի որ առավոտյան սննդի բացակայությունը նույնպես գլխացավի պատճառ է: