Այս թեստի միջոցով պարզեք մարդկանց հետ շփման ձեր ոճը: Այս պնդումներից յուրաքանչյուրի դրական պատասխանը գնահատեք 2 միավորով:
1. Դուք սիրում եք տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ձեր ծանոթների հետ:
2. Դուք զգուշավորությամբ եք վերաբերվում նոր ծանոթներին եւ դժվար եք մտերմանում մարդկանց հետ:
3. Դուք հիշաչար եք եւ դժվարությամբ եք դիմանում քննադատությանը:
4. Ավելի շուտ դուք կսկսեք խորհուրդներ տալ, քան խորհրդակցել ուրիշների հետ:
5. Ձեզ համար հանգստության գրավականն ամեն ինչում կարգ ու կանոնը եւ կարգապահությունն է:
6. Դուք հաճախ եք զայրանում, երբ ծանոթները պատմում են իրենց նվաճումների մասին:
7. Նախապատվությունը տալիս եք մոխրադարչնագույն երանգներով հանդերձներին:
8. Սիրում եք վաղ արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:
9. Սիրում եք միայն այն կինոնկարներն ու հաղորդումները, որոնց մասին դրական արձագանք եք կարդացել կամ լսել:
10. Ձեզ բարկացնում են մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում ձեր կարծիքը:
Այժմ ամփոփեք արդյունքները:
Եթե հավաքել եք 16-20 միավոր, ապա դուք իսկական դիկտատոր եք՝ ուժեղ, ինքնավստահ, իշխանության ձգտող մարդ: Հավատարիմ ընկերներ ունեք, բայց նրանց էլ կարող եք հեշտ ու հանգիստ վիրավորել՝ անտեսելով կամ նվազեցնելով նրանց ընդունակություններն ու տաղանդը:
Եթե հավաքել եք 8-14 միավոր, ապա դուք առաջնորդ եք՝ ուժեղ եւ տիրական մարդ: Կարողանում եք մարդկանց ներշնչել, ըստ ձեզ, միակ ճշմարիտ տեսակները: Այդուհանդերձ, միանգամայն բարեհաճ եք նաեւ ուրիշ կարծիքների հանդեպ, առանձնապես՝ եթե դրանք անձամբ ձեզ են վերաբերում:
Եթե հավաքել եք 0-6 միավոր, այս դեպքում դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավասար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները կշտամբում են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ: