Երեկ Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի վերջին՝ վեցերորդ խաղարկությունը: Արդեն տեղեկացրել ենք, որ մրցաշարին մասնակցում են նաեւ մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Վիճակահանությամբ առաջին տուրում մեր աղջիկները խաղում էին սեւերով. Էլինան՝ ֆրանսուհի Մարի Սեբագի, իսկ Լիլիթը՝ շվեդ Պիա Կրամլինգի հետ: