Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջնջխել»՝ կարծիք հայտնելու համա՞ր

Փետրվար 23,2011 00:00

\"\"Օրերս կայացած ասուլիսում երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը եւ իր բոլոր ընկերները սիրում են ադրբեջանական երաժշտություն: «Նշանակում է, որ իմ էության մեջ որոշ բան կա ադրբեջանական երաժշտությունից»,- հավելեց նա: Նաեւ օրինակներ բերեց, որ օտար երաժշտություն սիրելը զուտ հայկական երեւույթ չէ: Այս ասուլիսից հետո թեմայի շուրջ կրքոտ քննարկումներ են սկսվել հանրության շրջանում եւ վիրտուալ իրականությունում, Վահրամն էլ հիմնականում գնահատվել է որպես ազգի դավաճան: Ադրբեջանական երաժշտության եւ Վահրամի հանդեպ համակրանք չունենալով հանդերձ, կարծում ենք, որ չարժե մարդուն «ջնջխել»՝ հրապարակավ կարծիք հայտնելու համար, մանավանդ այսօր կան շատերը, ովքեր այդ մասին չեն բարձրաձայնում, բայց կապկում են ցածրորակ «արեւելք», հիացած են, օրինակ՝ թուրք Տարկանով, եղել են հեռուստադիտողներ, որ անցած «Եվրատեսիլին» քվեարկել են ադրբեջանցի մասնակցի օգտին: Դրանից տարիներ առաջ էլ Խորհրդային Հայաստանում շատերն անհամբեր սպասում էին ռադիոյի համապատասխան ժամին, որ «Բաքվի ալիքով» ադրբեջանական երաժշտություն ըմբոշխնեին:

Այլ բան է, որ պետական հստակ քաղաքականություն պիտի տարվի, որպեսզի հայեցին, ազգայինը, մեկ էլ համամարդկային բարձրաժեքը քարոզվի ու երիտասարդ սերունդն էլ դաստիարակվի այդ արժեքներով: Այսօր դա չի արվում, ավելին՝ հեռուստառադիոեթերն էլ ողողված է ամեն տեսակ անճաշակությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել