Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՈՒՄ ՎԵՑ ՄԱՐԴ Է ՍՊԱՆՎԵԼ

Փետրվար 23,2011 00:00

\"\"Զիվորականները կրակ են բացել Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Աբիջանում բողոքի ցույցի մասնակիցների վրա՝ սպանելով առնվազն վեց մարդու: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ականատեսների ասելով, երկրի գործող նախագահ Լորան Գբագբոյի (նկարում) բանակի զինվորները կրակել են այդ երկրում վերջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր թեկնածու Ալասսան Ուատտարայի կողմնակիցների վրա:

Հիշեցնենք, որ վերջինիս հաղթանակը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ եւ միջազգային կառույցներ, այդ թվում նաեւ՝ Աֆրիկյան միությունը: Աֆրիկյան երկրների առաջնորդներն այս միջադեպից հետո կրկին փորձում են համոզել Գբագբոյին՝ նախագահի պաշտոնը հոժարակամ զիջել Ուատտարային ու այդպիսով լուծել երկրում՝ 2010թ. նոյեմբերից ի վեր տիրող քաղաքական ճգնաժամը: Միջազգային մամուլի մատուցմամբ, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ընդհարումներ են տեղի ունեցել նաեւ Ալժիրում: Ոստիկանները փորձել են խոչընդոտել կրթության նախարարության շենքի մոտ ուսանողների ակցիան: Տեղի ունեցած բախումների արդյունքում մեկ մարդ վիրավորվել է: Հիշեցնենք, որ Ալժիրում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է նախաձեռնել՝ պահանջելով գործող իշխանությունների հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել