Ռիգայի կինոթատրոնում ֆիլմի սեանսի ժամանակ Լատվիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորանտ Նիկոլայ Զիկովը գնդակահարել է Citadele բանկի թոփ-մենեջեր Այգար Էգլեին, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով լատվիական RBC-ն:
Դասախոսը բանկիրին գնդակահարել է իր մոտ օրինական հիմքով պահվող ատրճանակից: Ողբերգության ականատեսների խոսքով, երկու կինոհանդիսատեսի միջեւ հակակրանքն անմիջապես առաջացել է դեռ ֆիլմը դիտելիս: Նրանք վիճել են փոփքորնը բարձր ձայնով ուտելու պատճառով, իսկ ֆիլմի ավարտից հետո վեճը շարունակվել է, եւ հնչել են կրակոցներ:
Ոստիկանների խոսքով, Զիկովը ձերբակալության ժամանակ չի դիմադրել: Նրա մեղսունակությունը պարզելու է դատահոգեբուժական փորձաքննությունը: Մեղադրյալը հրաժարվում է ցուցմունք տալուց: