Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Զելանդիայում զոհերի թիվը հասել է 65-ի

Փետրվար 23,2011 00:00

\"\"Առնվազն 65 մարդ է զոհվել Նոր Զելանդիայի 370 հազար բնակչություն ունեցող Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած 6,3 բալանոց երկրաշարժի արդյունքում: Տարերային աղետը լուրջ փլուզումների պատճառ է դարձել: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Ջոն Կին: Հրշեջ ծառայության տվյալներով՝ փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել: Քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, քաղաքում քաոս է:

Նոր Զելանդիայի Հարավային կղզում ստորգետնյա ցնցումների հետեւանքով փլվել են քաղաքի կենտրոնում գտնվող կաթոլիկ եկեղեցու երկու գմբեթն ու պատերը, բազմաթիվ շենքեր, կամուրջներ, գետինը մեծ ճաքեր է տվել, որոնց վրայով նույնիսկ անցնելը դժվար է: Վնասվել են հեռախոսակապը, էլեկտրալարերը, ջրատար խողովակաշարերը, որի պատճառով էլ քաղաքի մի մասի փողոցները ողողվել են ջրով: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է երկրի բանակը:

Հաղորդվում է, որ շտապօգնության մեքենաները չեն բավարարում եւ փլատակների տակից դուրս բերվող մարդկանց հիվանդանոց են տեղափոխում մասնավոր մեքենաներով, հիվանդների համար բավարար տեղեր չկան նաեւ հիվանդանոցներում, ուստի՝ համեմատաբար թեթեւ վնասվածքներ ստացած անձինք առաջին բուժօգնություն ստանալուց հետո ստիպված տուն են վերադառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել