Մամուլը, մասնավորապես «Առավոտն» անդրադարձել է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտին, ինչին հետեւել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան քայլը: Նախարարը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը: