Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ-1

Փետրվար 23,2011 00:00

Օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանին, ում ղեկավարած կառույցում նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր իրականացրել եւ խախտումներ հայտնաբերել: Պարոն Մուրադյանի վերաբերյալ ոչ բարենպաստ հրապարակումներ կան նաեւ մամուլում: Տարեսկզբի ասուլիսում նախարար Աշոտյանը «գուժել» էր, թե չի խնայելու որեւէ մեկին, եւ եթե որեւէ կառույց իր վրա դրված պարտականությունները լիարժեք չկատարի, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ: Լրատվամիջոցներից մեկին Խ. Մուրադյանն ասել էր, թե ստուգումներից պարզվել է, որ հիմնականում իրավական փաթեթների պակասի հարց կա, ու իր տեսչությունում իրականացվածը ընդամենը փաստաթղթային ուսումնասիրություններ էին ու լուրջ խնդիրներ չկան: «Առավոտի» տեղեկություններով, խնդիրները լավ էլ լուրջ են, ուղղակի ՀՀԿ-ական Աշոտյանը չի կարողանա միանգամից ազատվել դաշնակցական Մուրադյանից, որովհետեւ դրան քաղաքական աստառ կտրվի: Մանավանդ կարծիք կա, թե կրթության ոլորտը ՀՀԿ-ացվելու միտում է նկատվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել