Մեր տեղեկություններով, օրեր առաջ լուրջ ու կոշտ առանձնազրույց են ունեցել ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը եւ հայաստանցի օլիգարխներից մեկը: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, հիմնականում Շիրակի մարզի գյուղերում մշակվող շաքարի ճակնդեղի դիմաց գյուղացիներին տրվող անհավանական ցածր գինն է: Մեր աղբյուրների համաձայն, զրույցը ավարտվել է գյուղնախարարի եւ գյուղացու օգտին, ինչը նշանակում է, որ հետայսու սույն օլիգարխը ստիպված կլինի ավելի բարձր գնով ճակնդեղ մթերել: Այս զրույցից հետո, սակայն, օլիգարխը, ջանք ու եռանդ չխնայելով, լծվել է նորանշանակ նախարարին ԶԼՄ-ներով ամեն կերպ վատաբանելու գործին: