Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ

Փետրվար 23,2011 00:00

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող Հովհաննես Եղիազարյանի եւ նրա ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքը: Այն կապված էր «Էլիտ Շանթ» գործարանի սեփականատեր Վարշամ Ղարիբյանի, նրա մերձավոր ազգական Հովհաննես Եղիազարյանի հետ վեճին, վերջինիս առեւանգմանն ու ծեծին: Ինչպես «Առավոտին» հայտնեց Լ. Սահակյանը, դատարանը մերժման հիմնավորումները դեռ չի տրամադրել իրենց: «Որոշումը կտրամադրվի, հիմնավորումներին կծանոթանանք ու կբողոքարկենք ՀՀ վճռաբեկ դատարան: Այս գործում դատարանը չի կարող անկողմնակալ լինել, դատավոր Ա. Դանիելյանն արեց այն, ինչին մենք սպասում էինք»,- ասաց փաստաբան Լ. Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել