Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿ-74Մ ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ

Փետրվար 23,2011 00:00

Այս տարեվերջին Ադրբեջանում ռուսական լիցենզիայով կհավաքվեն առաջին ԱԿ-74Մ ինքնաձիգերը: Այդ մասին, PanArmenian.net-ի մատուցմամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը՝ ԱՄԷ մայրաքաղաքում ընթացող ԱՅԴԵՔՍ-2011 սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սալոնում: Նրա ասելով, ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը՝ ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն: Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգերը կհայտնվեն այս տարվա վերջին:

Ինչպես պարզաբանեցին «Իժմաշ» կոնցեռնի ներկայացուցիչները, ներկայումս Կալաշնիկովի ինքնաձիգերի լիցենզիոն արտադրության գործարքներ ստորագրվել են միայն երկու երկրների հետ: Վենեսուելայում 7,62մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-103 ինքնաձիգերի արտադրության գործարան կկառուցվի, իսկ Ադրբեջանում յուրացվում է 5,45մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքումը:

Ադրբեջանում ինքնաձիգերը կհավաքվեն ռուսական համալրողների կիրառմամբ, սակայն ժամանակի ընթացքում հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը կյուրացնի ԱԿ-74Մ-ի որոշ դետալների արտադրությունը եւս: Գործարքը հաշվարկված է 10 տարվա համար, ինքնաձիգերի տրամադրման տարեկան ծավալը 12 հազ. միավոր է: Գործարքի պայմանների համաձայն, Ադրբեջանում արտադրված ԱԿ-103 ինքնաձիգերը մատակարարվելու են միայն երկրի պաշտպանության նախարարությանն ու մյուս ուժային կառույցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել