Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ

Փետրվար 23,2011 00:00

\"\"

Երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ: Այդ մասին, երեկ, «Քաղաքացիական հասարակության ինդեքս. Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Երբեմն կառավարությունները նմանվում են այդ սարերին: Երբ հասարակական կազմակերպությունները թե՛ հասարակությունում, թե՛ կառավարությունում արմատական փոփոխությունների հարցում վայելում են մարդկանց աջակցությունը, սա գրեթե միշտ նշանակում է, որ սարի համար եկել է տեղաշարժվելու ժամանակը»,- հայտարարել է դեսպան Յովանովիչը եւ հղում կատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթին, թե՝ Հայաստանը հասարակական վերահսկողության կարիք է զգում, շեշտել է, որ պետք է գիտակցել՝ կառավարության քննադատությունը հավատարմության կամ հայրենասիրության պակաս չի նշանակում: «Այսինքն՝ ասել կառավարությանը, իշխանությանը այն, ինչ նա ուզում է լսել, նշանակում է արջի ծառայություն մատուցել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Յովանովիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել