Մյանմայի մի բնակչուհի կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Լեյ Յադի Մինը 26 մատ ունի, 12-ը՝ ձեռքին, յուրաքանչյուրի վրա 6-ական մատ, եւ 14 մատ ոտքերին, յուրաքանչյուրի վրա՝ 7-ական մատ:
Լեյ Յադի Մինը բնակվում է մոր եւ քրոջ հետ՝ Յանգոնի հարավային արվարձանում:
Պարզվել է, որ մյանմացի աղջիկը շատ մրցակիցներ ունի: Այժմ Գինեսի ռեկորդների գրքում են 5 եւ 15 տարեկան հնդիկ տղաներ, որոնք ունեն 12 մատ ձեռքերին եւ 13 մատ ոտքերին, նաեւ Հնդկաստանի մի բնակիչ՝ ոտքի 16 մատներով: