Կապանի «Գանձասարը» հաջող է սկսել մրցելույթները Աշգաբադում մեկնարկած ֆուտբոլի «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությունում: Պայքարի մեջ ներգրավված ութ թիմերը բաժանվել են երկու խմբի, որոնցում երկու առաջին տեղերը գրավողները պայքարը կշարունակեն հաջորդ փուլում: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի թիմը «A» խմբի մեկնարկային հանդիպումում 1:0 հաշվով պարտության է մատնել Թուրքմենստանի «Ալթին Ասիրին» եւ ստանձնել խմբի առաջատարի դերը, քանի որ երիտասարդական կազմով մրցավայր ժամանած «Անժին» ոչ-ոքի է արել տեղի «Մերվի» հետ: Այսօր «Գանձասարի» մրցակիցը լինելու է Մախաչկալայի թիմը: