Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեցրել է մրցակցի վարտիքը

Փետրվար 22,2011 00:00

\"\"Փետրվարի սկզբին Լաս Վեգասում կայացած ամերիկյան ֆուտբոլի կանանց լիգայի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Los Ahgeles Temptation»-ն ու «Philadelphia Passion»-ը: Լարված ու դիտարժան պայքարում ընթացած այդ խաղում «Հրեշտակների քաղաքի» թիմը 26:25 հաշվով չափազանց դժվարին հաղթանակ տարավ:
Ամբողջ հանդիպման ընթացքում խաղադաշտում անչափ լարված իրավիճակ էր տիրում, այն աստիճան լարված ու անզիջում, որ խաղային դրվագներից մեկում Ֆիլադելֆիայի թիմի խաղացողներից Մերիռոուզ Ռոուչը, մրցակից թիմի խաղացող Էշլի Սալերնոյի վճռական առաջխաղացումը կասեցնելիս, ի տես բոլոր ներկաների, իջեցրել է վերջինիս վարտիքը: Ասենք, որ լիգայի՝ «Lingerie Bowl»-ի մրցումների առանձնահատկությունն այն է, որ մարզուհիները խաղում են գրեթե ներքնազգեստներով եւ իրենց փարթամ մարմնով էքստազի մեջ են գցում տրիբունաներում մեծամասնություն կազմող հակառակ սեռի ներկայացուցիչ հանդիսատեսին: Եվ մի տեղեկություն էլ. «Lingerie Bowl»-ի մրցումները կազմակերպվում են արդեն ութերորդ տարին անընդմեջ եւ 2010/2011 թթ. մրցաշրջանում կայացել է 22 խաղ, ներառյալ՝ եզրափակիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել