Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տեղ՝ ձախողում, մյուսում՝ արդեն մեկ մեդալ

Փետրվար 22,2011 00:00

\"\"Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Դյուսելդորֆում կայացած մարզաձեւի «Grand Prix» մրցաշարի հերթական փուլում: Տատամի մտած մեր վեց ձյուդոիստներից համեմատաբար հաջող հանդես է եկել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որը երկու հաղթանակից հետո պարտվել է եւ հանգրվանել հինգերորդ հորիզոնականում: Իրենց անվան դիմաց ընդամենը մեկական հաղթանակ են գրանցել 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը: Մեր մյուս երեք ձյուդոիստները՝ Ռոբերտ Վարդանյանը, Արտյոմ Բաղդասարյանը (երկուսն էլ՝ մինչեւ 73 կգ), ինչպես նաեւ Հակոբ Առաքելյանը (100) նույնպես անհաջողության են մատնվել:
Իսկ ահա Իրանում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին իսկ օրը արծաթե պարգեւ բերեց: 84 կգ քաշային կարգում Մհեր Կարապետյանը, իր օգտին գրանցելով երեք հաղթանակ, մտավ եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց՝ արժանանալով արծաթե մեդալի: Մրցումները դեռ շարունակվում են: Հայաստանը մրցավայր է մեկնել 14 մասնակցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել