Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՆԻՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Փետրվար 22,2011 00:00

\"\"Թունիսի ժամանակավոր կառավարությունը պաշտոնական հարցում է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ պահանջելով էքստրադիցիայի ենթարկել պաշտոնանկ արված նախագահ Զին բեն-Ալիին: Վերջինս Թունիսը կառավարել է վերջին 23 տարիներին եւ Սաուդյան Արաբիա էր փախել հունվարի 14-ին:
Թունիսի ներկայիս իշխանությունները մտադիր են դատել նախկին նախագահին՝ 2010թ. դեկտեմբերին եւ 2011-ի սկզբներին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցների սպանությունների հետ կապված մեղադրանքով:
Թունիսի ԱԳՆ-ի հայտարարությունում ասված է, թե բեն-Ալին մեղադրվում է լուրջ հանցագործությունների հանցակցության մեջ, որոնց նպատակը եղել է «երկրի քաղաքացիների միջեւ թշնամության սերմանումը եւ նրանց՝ միմյանց սպանելուն դրդելը»:
Բացի բեն-Ալիին Թունիս արտաքսելու պահանջից, ԱԳՆ-ն նաեւ խնդրել է Էր-Ռիյադին՝ տեղեկություններ տրամադրել նախկին նախագահի առողջական վիճակի մասին կամ հաստատել՝ արդյոք նա կենդանի՞ է: Հիշեցնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Թունիսի պաշտոնանկ արված նախագահը կաթված է ստացել եւ գտնվում է ծանր վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել