Էստոնական Խաապսալու քաղաքում գտնվող մանկատանը բռնկված հրդեհի արդյունքում տասը երեխա է զոհվել: BBC-ի մատուցմամբ, հրդեհն արագորեն տարածվել է փայտե շենքում, որից հետո տանիքի մի մասը փլվել է: Հրշեջներին շուրջ ժամուկես հետո է հաջողվել իրավիճակը վերահսկողության տակ առնել:
Հրդեհի պահին մանկատանը գտնվել են 37 երեխա եւ 9 չափահաս անձինք:
Հետաքննչական մարմիններն առայժմ ձեռնպահ են մնում տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ վարկած առաջ քաշելուց: Հայտնի է, որ շենքում մոտ երկու տարի առաջ փոխվել են էլեկտրալարերը, հակահրդեհային ազդանշանը սարքին է եղել եւ ժամանակին ահազանգ է հնչեցրել:
Էստոնիայի նախագահ Հենրիկ Իլվեսը երկուշաբթի օրը հրահանգել է ամբողջ երկրում իջեցնել պետական դրոշները: «Մենք բոլորս կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ մտերիմների վիշտը եւ նրանց օգնության ձեռք ենք մեկնում»,- հայտարարել է երկրի նախագահը: Մանկատանն ապրող բոլոր 43 երեխաները հաշմանդամներ են եղել, նրանցից 29-ը՝ նաեւ ծնողազուրկ: