Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԼԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԹՈՒՆԻՍՑՈՒ ՎՐԱ

Փետրվար 22,2011 00:00

Միլանի Մալպենս օդանավակայանի տերմինալներից մեկում անվտանգության ծառայության աշխատակիցները գրանցման սրահում կրակ են բացել, որից հետո մարդիկ տարհանվել են: Lenta.ru-ի փոխանցմամբ, իրավապահները կրակել են դանակով զինված մի թունիսցու վրա եւ վիրավորել են նրա ոտքն ու ապա՝ ձերբակալել:
Նախնական տեղեկությունների համաձայն, տղամարդը օդանավակայանի շենք է մտել ավտոմեքենայով՝ ջարդելով ապակե դռներից մեկը: Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ մեքենան գողացված է եղել: Տղամարդը դուրս է թռել ավտոմեքենայից եւ դանակով հարձակվել օդանավակայանի ոստիկանության աշխատակիցների վրա: Ըստ որոշ տեղեկությունների, թունիսցին փորձել է կնոջը թույլ չտալ թռչել օդանավակայանից: Մեքենայում բացի նրանից՝ նաեւ երկու երեխա է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել