Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿԵԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ԿՐԵԼ

Փետրվար 22,2011 00:00

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը ծանրագույն պարտություն է կրել Համբուրգում կայացած ընտրություններում: BBC-ի մատուցմամբ, կուսակցությունը ստացել է 22 տոկոս ձայն՝ այն դեպքում, երբ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները հավաքել են 48 տոկոս քվե, ինչի արդյունքում Քրիստոնյա-դեմոկրատական միությունը զրկվել է Գերմանիայի խորհրդարանի վերին պալատի երեք ձայներից:
Այդ արդյունքը, փորձագետների կարծիքով, ՔԴՄ-ին՝ 2013թ.-ին դաշնային ընտրություններում դժվարին ճանապարհ է խոստանում եւ բարդացնում է իշխանական կոալիցիայի ձեւավորման հեռանկարը:
Մարտին սպասվում են տարածաշրջանային ընտրություններ նաեւ Բադեն-Վյուրտենբերգում, որն ավանդաբար համարվում է քրիստոնյա-դեմոկրատների պատվարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել