Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԴԵՄ Է

Փետրվար 22,2011 00:00

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ: Գեղարքունիքում՝ Գագարինի ավանի մոտ, Գեղամավանի վարչական տարածքի անօգտագործելի հողերում պետք է կառուցվի աղբավերամշակման գործարան, ուր եւ կտեղափոխվի մարզի ողջ աղբը:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Նվեր Պողոսյանը դեմ է այս նախագծին: Ըստ նրա, նախագիծը կազմվել է հապճեպ, առանց մարզպետարանի ու համայնքապետարանների կարծիքը հաշվի առնելու: Նվեր Պողոսյանի կարծիքով, գաղափարը ողջունելի է եւ անհրաժեշտ, սակայն այսօրվա նախագիծը կարիք ունի լուրջ վերանայման եւ փոփոխման: Մասնավորաբար, մարզպետարանը առաջարկում է նախ աղբավերամշակման գործարանը կառուցել, նոր միայն 27 աղբավայրերից ստանալ 5 աղբաբեռնման կայան: Նաեւ նկատի ունենալ, որ ամռան ամիսներին մարզում, մասնավորաբար Սեւանա լճի ափամերձ հատվածներում, հանգստացողների հաշվին կտրուկ ավելանում է մարդկանց թիվը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել