Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՎԵՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ

Փետրվար 22,2011 00:00

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը օրեր առաջ վաղ առավոտյան տագնապալի հոգեվիճակի մեջ էր ընկել՝ տեսնելով գյուղապետարանի մուտքի ջարդված դուռը: Աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում նրան նոր անակնկալ էր սպասում: Այստեղ արդեն ոչ միայն դուռն էր ջարդված՝ երկու համակարգիչները, մոնիտորները, պատճենահանող սարքավորումը ջարդուփշուր էր արված, իսկ հատակին պատառոտված փաստաթղթեր էին: «Այստեղով թուրքեր են անցել»,- ակամայից բացականչել էր գյուղապետը:
Մեզ հետ զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը խոստովանեց, որ Մրգաշենում նմանատիպ երեւույթներ՝ վնասարարություն, խուլիգանություն, հաճախ են լինում: Ձեռագիրը նո՞ւյնն է, թե՝ ոչ, կպարզեն իրավապահները: Իսկ մինչ այդ՝ գյուղապետը լրջորեն մտածում է պահակ-պահապանի հաստիք ստեղծելու մասին, քանի որ պատճառված վնասի չափը, պարզ թվաբանությամբ՝ մեկ պահակի տարեկան աշխատավարձն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել