Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈՇՏ ԵՎ ՀՍՏԱԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Փետրվար 22,2011 00:00

«Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար անվտանգ ու հարմար անցուդարձ ապահովել»,- երեկ հայտնել է Երեւանի քաղաքապետը:
Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետին հարող տարածքում իրականացվող շինարարության ժամանակ տեղի ունեցավ դժբախտ պատահար, ինչի արդյունքում կռունկավարը մահացավ:
Բացի այդ, կռունկի կոտրված հատվածը մինչեւ վայր ընկնելը վնասել էր մերձակա շենքի պատշգամբները՝ բնակիչներին պատճառելով վախ եւ նյութական վնասներ: Բարեբախտաբար, այդ հատվածով ուրիշ անցորդներ այդ պահին անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում վնասներն ավելի մեծ կլինեին: Այդ տարածքում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունը ո՛չ տարածքն է պաստառապատած եղել, ինչպես որ կարգն է պահանջում, ո՛չ էլ տեխնիկական անվտանգության նորմերին է հետեւել:
Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Կ. Կարապետյանը հայտնել է, որ այսուհետեւ «Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ եւ հստակ: Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երեւանի ու երեւանցիների համար անհարմարություններ չստեղծեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել