Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ իշխանություններին

Փետրվար 22,2011 00:00

ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պատճենը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանին:

Հարգարժան հայրենակիցներ,
Փետրվար 16, 2011 թվին մամուլում կարդացի «կենսաչափական տվյալներով անձնագրերի» տրման ողջունելի լուրը, որի կապակցությամբ առաջարկում եմ հետեւյալը.
1. Օգտվելով առիթից՝ վերացնել ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայության ազգանունների լատինատառ տարբերակներում խտրականությունը՝ փոխարինելով YAN վերջավորությունը IAN-ի:
Այս երեւույթը վերածվել է «հայաստանցի» եւ «ոչ հայաստանցի» հայերի տարանջատման տգեղ երեւույթի, որը հակասում է «մեկ ազգ» գաղափարին եւ մտայնությանը:
Դարեր շարունակ սփյուռքի հայկական լատինատառ ազգանունները գրվել են Khachatrian, Spendarian, Toumanian, Davtian, Harutiunian եւ այլն:
2. Հայերեն անունների եւ ազգանունների պարագայում հաստատել կարգ, որով պարտադիր կարգով քաղաքացին ՀՀ Լեզվի տեսչությունից պիտի ներկայացնի հայտ, որտեղ նշվում է հայերենով գրվող անվան ԳՐԱԳԵՏ տարբերակը: Այսպիսով կխուսափենք «Բողոսյան» «Պետրոսյան» «Գարաբեդյան» եւ այլ այլանդակություններից:
3. Վերոնշյալ նոր եւ հին անձնագրերում անհամեմատության իրավական հետեւանքներին հակազդելու համար անձնագրերի «Նշումներ/Observations» էջում գրանցել, որ անցյալում, օրինակի համար, No………… եւ No………… անձնագրերով նույն անձի հայերեն եւ լատինատառ անունները գրվել են ………………………. այսպես, կամ ………………………. այսպես, որոնք համարել իրավական նույնացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել