Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միմյանց են բախվել երկու ավտոմեքենա

Փետրվար 22,2011 00:00

Կա երեք զոհ, երկու վիրավոր

Երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոմայրուղու 25-րդ կմ հատվածում Ակնալիճ գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Արմեն Վաթյանը, Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Ստեփան Սեդրակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ ավտոմայրուղու նշված հատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 1986թ. ծնված Վալերի Տոնոյանը, վարելով ՎԱԶ 2110 մակնիշի 08 ԼՕ 648 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ բախվել Էջմիածնի ուղղությամբ ընթացող 1967թ. ծնված Արմավիր քաղաքի բնակիչ Արթուր Միրզոյանի կողմից վարած ԳԱԶ 2410 մակնիշի 68 ԼՍ 863 համարանիշի ավտոմեքենային:
ՎԱԶ-ի վարորդ Վալերի Տոնոյանը աշխատում էր ոստիկանության ՊՊՎ Արմավիրի բաժնում՝ որպես ոստիկանության սերժանտ: Վթարի հետեւանքով ՎԱԶ 2110-ի վարորդ Տոնոյանը, ուղեւոր, Մեծամորի բնակիչ 1986թ. ծնված Կարեն Համզյանը եւ ԳԱԶ-ի ուղեւոր, Էջմիածնի բնակիչ Մանուկ Մարգարյանը տեղում մահացել են, իսկ ՎԱԶ-ի ուղեւոր, 1986թ. ծնված Մեծամորի բնակիչ Արթուր Մարտիրոսյանը եւ ԳԱԶ-ի վարորդ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց:
Երկու մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել