Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՄՎ X 5»-Ի ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Փետրվար 22,2011 00:00

\"\"Երեկ, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մերձակայքում ականատես եղանք, թե ինչպես էր «ԲՄՎ X 5» 98 PՍ 999 համարանիշի մեքենայի վարորդը հայհոյանքներ տալիս եւ սպառնում Ճանապարհային ոստիկանության տեսուչներին: Մի քանի րոպե նրա եւ ՃՈ աշխատակիցների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, որից հետո «ԲՄՎ»-ի վարորդը նստեց իր ավտոմեքենան եւ դիմեց փախուստի, ընթացքում սպառնալով, թե «ձեր՝ գայիշնիկներիդ հարցերը լուծելու եմ»: «Առավոտի» տեղեկություններով, «ԲՄՎ»-ի վարորդը 1983թ. ծնված Ռոլանդ Նվերի Սաֆարյանն է: Երեկ Ճանապարհային ոստիկանությունը նրա ավտոմեքենան հայտնաբերելու համար հայտարարել էր ավտոհետախուզում: Ավելի ուշ՝ երեկոյան, մեքենան հայտնաբերվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել