Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ Է ՄԻ ԲԱՆ ՍԱՐՔԵՆ ՁԵՐ ԳԼԽԻՆ

Փետրվար 22,2011 00:00

\"\"

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի կարծելու, որ իր եղբոր դեմ հարուցված քրգործն իրականում ուղղված է իր դեմ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն նախորդ շրջանի, երբ իր դեմ իշխանական արշավ էր իրականացվում՝ այդ քարոզչական ֆոնը զգալիորեն մեղմացել է, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Ուզում եմ վերլուծել, թե ով կարող էր լինել հեղինակը այս ամենի, բայց քանի որ այնքա՜ն մարդու դեմ եմ ե՛ւ դատարան հայց ներկայացրել, ե՛ւ տարբեր բողոքներ՝ անսպառ է այս ցուցակը: Բայց երեւի վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Վանաձորում եւ Գյումրիում, կարող էին լինել հիմնական դրդապատճառները: Քանի որ այնտեղից վարորդներն արդեն զանգահարում են եւ ասում, թե ոստիկանության այն աշխատակիցները, որոնք մինչ այդ իրենց դիմում էին, թե պետք չէ գնալ այդ երթերին՝ հիմա իրենց ասում են, որ տեսա՞ք, Զարուհի Փոստանջյանն իր եղբոր իրավունքները չի կարողանում պաշտպանել, հիմա ձեր իրավունքները ո՞նց պիտի պաշտպանի, տեսա՞ք, որ ասում էինք՝ կարող է մի բան սարքեն ձեր գլխին, պետք չէ գնալ Երեւան եւ այլն»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել