Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՐԹՈՒՆԵՐԻ

Փետրվար 19,2011 00:00

Այն, որ մեր հասարակությունը տարանջատվել է տարբեր ենթամշակույթների, արդեն վաղուց գաղտնիք չէ: Ռաբիսներ, էմոներ, գոթեր, սատանիստներ եւ այլն: Այս ենթամշակույթների բազմազանությունն ու երբեմն բախման հանգեցնող տարակարծություններն օր օրի ավելի են ընդգծվում: Միաժամանակ առավել բուռն է դառնում սոցիալական կայքերի՝ մասնավորապես՝ Facebook-ի միջոցով հայ հասարակության արդիականացումը:
Այս ֆոնի վրա կարեւոր հենչեղություն է ստանում քարթուների եւ ռաբիսների դեմ պայքարը: Օրինակ՝ ամռանը թեժ քննարկում էր ծավալվել մի «Նիվայի» շուրջ, որի վրա փակցված էր «D&G» ապրանքանշանը: Այս արարքն այնքան քննադատվեց ու ծաղրանքի արժանացավ, որ, մեր մեծերի ասածով՝ «Նիվայի» վարորդի ականջները պետք է լավ կարմրած լինեին: Հետաքրքրական է նաեւ Իսահակ անունով երիտասարդի ելույթը X-Factor հաղորդման ժամանակ: Youtube-ով այն դիտվել է 103459 անգամ, մոտ 460 քոմենթ, միաժամանակ դա քննարկում էին Facebook-ում: Իմ կարդացած քոմենթներն այս տեսանյութի վերաբերյալ բազմաբնույթ էին: Կային մարդիկ, որ քննադատում էին ժյուրիին Իսահակին ծաղրելու համար՝ դա շատ տեղին էր, քանի որ ժյուրին ծաղրում էր կոնկրետ անձին, ոչ թե երեւույթը:
Վերջերս էլ «Քյարթ աղջիկների համար» վերնագրով մի գրություն է հայտնվել: Գրության հեղինակը թվարկում է 16 կետ, որոնք, իր կարծիքով, բնորոշ են այդ աղջիկներին: Ահա այդ կետերից մի քանիսը՝ «Լուսանկարներում լինել՝ տան դիվանին, ինստիտուտի պատուհանին, անդուր ծաղիկի հետ կամ էլ մասսովկա լուսանկարի մեջ, ԿՏՐԱԾ իր հատվածով», «Ինքը չգիտի Facebook-ը ինչ ա» եւ այլն:
Հետաքրքիր է քարթուների հակահարվածի մեթոդը. Facebook-ում գտանք մի խումբ, որը կոչվում է «Քառթու People». «Մենք կանք, պիտի լինենք ու դեր շատանանք» ուղղագրական սխալներով Պարույր Սեւակի խոսքերն են մեջբերված խումբը բնութագրող անկյունում, իսկ նկարագրությունում սեւ ու սպիտակով գրված է. «Իրենք քիչ են, բայց դեռ չեն վերացել: Եկեք հարգենք իրենց գեթ մեկ անգամ»: Այս էջը «լայքել» է 35 օգտատեր:
Եվ այսպես, առանց երկմտելու կարող ենք ասել, որ ֆեյսբուքահայությունն առաջատար է քարթուների հետ պայքարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել