«Google»-ը թողարկել է նոր ծառայություն՝ «Google Weddings», որն օգնում է պլանավորել հարսանեկան արարողությունը: Այն թույլ է տալիս պատրաստել հրավիրատոմսեր, հաշվել ծախսերը, ինչպես նաեւ պատրաստել նկարներ ու խմբագրել դրանք: Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ընկերությունը համագործակցել է հարսանիքի պլանավորման մասնագետ Միշել Ռագոյի հետ, ով օգնել է համակարգել աշխատանքն ու ձեւավորել կայքը: