Հարցերին պատասխանեք «այո»-2 միավոր, «ոչ»-0 միավոր կամ «երբեմն»-1 միավոր:
1.Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանո՞ւմ է դրան երկար սպասելը:
2. Դժգոհում եւ անհանգստանո՞ւմ եք, երբ պատրաստվում եք ժողովի կամ մեծ լսարանի առաջ զեկույցով, ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:
3.Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչեւ վերջին պա՞հը:
4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Կփորձե՞ք բոլոր հնարավոր ձեւերով խուսափել այդ գործուղումից:
5.Սիրո՞ւմ եք բոլորի հետ կիսվել ձեր ապրումներով:
6. Նյարդայնանո՞ւմ եք, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է ձեզ:
7. Դուք հակվա՞ծ եք մտածելու, որ կա «հայրերի եւ որդիների խնդիր», եւ տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը:
8.Անհարմար կզգա՞ք ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից վերցրած պարտքը:
9. Ռեստորանում կամ սրճարանում ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք եւ միայն սպասքը զայրացած հե՞տ կհրեք:
10. Մենակ մնալով անծանոթի հետ դուք կլռեք եւ ճնշվա՞ծ կզգաք ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել:
11. Դուք նյարդայնանո՞ւմ եք ցանկացած հերթերից:
12. Դուք կխուսափե՞ք մասնակցել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի:
13.Դուք ունեք ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ եւ այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չե՞ք առնում:
14. Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք եւ բանավեճի մեջ չե՞ք մտնի:
15. Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով՝ սրտնեղություն կառաջացնի՞:
16. Դուք ավելի նախընտրում եք ձեր տեսակետը, կարծիքը արտահայտել գրավո՞ր ձեւով, քան բանավոր:
Եթե դուք հավաքել եք 3-ից ցածր միավոր, ապա ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերին: Բռնկուն եք, նեղացկոտ: Լուրջ գործերը ձեզ համար չեն:
4-8 միավոր. դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունը ակնհայտ նկատելի է դիմացինին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել քննարկումների: Հաճույքով խոսակցության թեման վերցնում եք ձեր ձեռքը՝ նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում:
9-13 միավոր. շատ մարդամոտ եք, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում:
14-18 միավոր. ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր եւ մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու:
19-24 միավոր. դուք բավականին շփվող եք եւ անծանոթ միջավայրում ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները ձեզ չեն վախեցնում: Զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերից: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմը:
25-29 միավոր. դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը եւ նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից:
30-31 միավոր. ակնհայտ չշփվող մարդ եք, եւ դա է ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց դուք եք տանջվում: Բայց եւ ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Աշխատեք լինել ավելի շփվող: