Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսի ծիծաղաշարժ դեմքերը

Փետրվար 19,2011 00:00

Թենիսն ամենագեղեցիկ մարզաձեւերից մեկն է աշխարհում: Իսկ երբ խաղում են պրոֆեսիոնալները, այն վերածվում է արվեստի: Դա իրոք այդպես է: Պրոֆեսիոնալների տեղաշարժերը կորտում, ռակետին տիրապետելու վարպետությունը, դեղնականաչավուն գնդակն իրենց կամքին ենթարկելու ֆանտաստիկ կարողությունը եւ նշանակետին հարվածելու բացառիկ ճշգրտությունը, պարզապես, գերագույն հաճույք են պատճառում ինչպես տրիբունաներում տեղ զբաղեցնող մարզասերներին, այնպես էլ հեռուստաէկրանների առջեւ խաղին հետեւող միլիոնավոր հանդիսականներին: Ու այդ ամենը, թվում է, թե արվում է այնքան հեշտությամբ: Բայց երբ խորանում ես պայքարի մեջ եւ ավելի մոտիկից ես նայում թենիսիստի դեմքին, ինչպես անում են մարզական լուսանկարիչները, միայն այդ ժամանակ ես հասկանում, թե ակնթարթի ընթացքում փոքրիկ գնդակը, որի քաշն արագության տակ հաճախ հազարապատկվում է, սեփական կամքին
ենթարկելու համար ինչ կենտրոնացվածություն եւ գերլարում է պահանջում թենիսիստից: Ներկայացվող դիմանկարներն ընթերցողի ժպիտը կառաջացնեն: Բայց հավատացեք՝ թենիս խաղալը հեշտ զբաղմունք չէ:

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"
\"\"\"\"

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել