Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուլի դեմ խաղ չկա

Փետրվար 19,2011 00:00

\"\"WBA վարկածով մինչեւ 50,8 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Լուիս Կոսեպսիոնը վնասվածք է ստացել… ցլամարտի ժամանակ: Պանամացի բռնցքամարտիկը մասնակցել է իր հայրենիքում կազմակերպվող՝ փողոցներում ցուլերի հետ վազքին, որի ժամանակ կենդանիներից մեկը պոզահարել է չեմպիոնին: Այս միջադեպը տեղի է ունեցել Պանամայի Բուգաբա նահանգում: Որոշ տվյալներով՝ ցուլը վնասել է Կոսեպսիոնի ամորձիները, մյուս աղբյուրների վկայությամբ՝ բռնցքամարտիկի աջ կոնքն է վնասվել: Բայց մի բան հայտնի է՝ մարզիկն է մեղավոր եղել:
Վնասվածք ստանալուց անմիջապես հետո Կոսեպսիոնը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն առայժմ հայտնի չէ, թե բուժումը որքան կտեւի: Բռնցքամարտիկի մենեջեր Ռոխելիո Էսպինոն տեղի ունեցածի համար դժգոհել է Կոսեպսիոնից: Նրա ասելով՝ մարզիկը բաց է թողել պարապմունքը, դա բացատրելով, որ ցանկանում է այցելել Բուգաբայում բնակվող իր վատառողջ բարեկամին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել