Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արագ դուրս մնացին պայքարից

Փետրվար 19,2011 00:00

\"\"Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն անհաջող մեկնարկեց Բուլղարիայում մեկնարկած միջազգային ավանդական մրցաշարում, որն այս մրցաշրջանում առաջին արտագնա մրցումն էր գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի թիմի համար: Ռինգ մտած մեր յոթ բռնցքամարտիկներից միայն երկուսին՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին եւ 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանին հաջողվեց առաջին մենամարտերը շահել, սակայն նրանք ձախողվեցին արդեն երկրորդ մենամարտում: Իսկ մեր մյուս հինգ տղաները պայքարը դադարեցրին առաջին իսկ փորձից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել