Գերմանիայի Հարմիշ Պարտենկիրխեն քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղաները հսկա ոլորավայրէջքում, ինչպես եւ սպասվում էր, ոչնչով աչքի չընկան: Մեկնարկի ելած 123 մարզիկների պայքարում մեր հանրապետությունից լավագույնը Արսեն Ղազարյանն էր, որը 2:31.41 արդյունքով 76-րդն էր: Յուրա Մանուկյանը (2:37.86) ցույց տվեց 87-րդ, իսկ Դավիթ Խաչատրյանը (3:00.06)՝ 95-րդ ցուցանիշը: Մեր չորրորդ մասնակիցը՝ Արսեն Ներսիսյանը, տեղ զբաղեցրեց որակազրկվածների ցուցակում: