Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մնացել եմ անանձնագիր

Փետրվար 19,2011 00:00

14.09.94թ. մինչ օրս ՌԴ սահմանապահ զորքերի N տարածքում հաշվառված նախկին ԽՍՀՄ-ի հայ «անտեր» քաղաքացուս՝ 2004-ից միայն թղթի վրա ճանաչելով ՀՀ հաշվառված քաղաքացի, միաժամանակ չեն ցանկացել տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր: Պատճառն այն է, որ ինձ անօրինական ճանապարհով 13.08.04թ. զորացրել են, որից հետո՝ միտումնավոր զինգրքույկում (թիվ H3 N 3777961 ստ. 27.05.79թ.) չեն խփել զորացրման հրամանի կնիքը եւ դուրս չեն գրել՝ նույնիսկ անձնական զենքը (Խխ-2664Ժ): Գործը հանձնվել է ՌԴ 5-րդ դատարանին:
Երկրորդ քաղհայցս՝ 31.07.07թ. (N 113) ՌԴ 5-րդ զինվորական դատարանում՝ 25.03.08թ. մեծ ուշացումով է լսվել (238 օր անց): ՀՀ ոստիկանության Ախուրյանի անձնագրային բաժինը միտումնավոր, առանց որեւիցե հիմնավորման 2004-2008թթ. հոկտեմբերի 3-15-ը հրաժարվել է տրամադրել ինձ ՀՀ անձնագիր, պատճառելով զգալի չափի նյութական վնաս: ԽՍՀՄ փլուզումից հետո չունեմ ՀՀ անձնագիր: ՀՀ ոստիկանության Ախուրյանի անձնագրային բաժնի փոխգնդապետ Մ. Գասպարյանը հրաժարվել է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր՝ չունենալով ոչ մի հիմնավորող փաստաթուղթ, նշելով, որ պետք է կանգնեմ զինհաշվառման՝ Ախուրյանի զինկոմիսարիատում: Հարցի լուծման համար ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածով, դիմել եմ դատարան՝ պատճառված վնասը հատուցելու պահանջով, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ ապացույցները եւ տեսասկավառակը: Դատական ակտը մերժողական էր: Հաշվի առնելով իմ ֆինանսական ծանր դրությունը, դատարանը որպես պետական տուրք բռնագանձել է միայն 4000 դրամ: Դատարանի որոշման դեմ բերել եմ վերաքննիչ բողոք: Բողոքը վարույթ չի ընդունվել, քանի որ պետական տուրք չէր վճարվել: Չնայած օրենքով սահմանված կարգով ներկայացվել է միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին: Դատարանի որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանը իր անցյալ տարվա դեկտեմբերին կայացրած որոշմամբ բավարարել է Մ. Գաբոյանի բողոքը եւ թույլ տվել գործը քննել առանց պետական տուրք վճարելու: Հարցի լուծման համար դիմում-բողոք եմ ներկայացրել նաեւ ՀՀ դատախազություն: Գլխավոր դատախազությունից այն ուղարկվել է տարածքային՝ մարզի դատախազություն, ապա՝ ոստիկանության քննչական բաժին: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում-բողոքներում, որպես ապացույց, փաստաթղթերին կից ներկայացրել եմ տեսասկավառակ, որտեղ Ախուրյանի ՈԳԲ անձնագրային բաժնի պետ փոխգնդապետ Մ. Գասպարյանը 09.08. 2008թ. հեռուստահաղորդման ժամանակ հրապարակայնորեն հրաժարվել է Մ. Գաբոյանին անձնագիր տրամադրել:
Առանց գործի՝ օրենքով սահմանված կարգով քննություն իրականացնելու, գործի քննությունը մերժելու մասին որոշում է կայացվել: Կրկին դիմումներն անհետեւանք թողնելու պահանջով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին: Միաժամանակ հայտնել են, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող եմ այն բողոքարկել դատական կարգով: Դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացու անձնագիր չտրամադրելու, սահմանադրական իրավունքներս ու ազատություններս ոտնահարելու հետ կապված: Ստացել եմ նույնաբովանդակ մերժողական պատասխան: 18.11.2010թ. Շիրակի մարզի դատախազություն է ուղարկվել 39 թերթից բաղկացած հաղորդում: ՀՀ գլխավոր դատախազության կողմից, չգիտես ինչու, նույն հաղորդումը ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Է. Ղազարյանին: Ըստ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Է. Ղազարյանի՝ 39 թերթից բաղկացած հաղորդմամբ ոչ մի մեղավոր անձ չի հայտնաբերվել: Այս է մեր անկախ, «անտեր» երկրի ՀՀ իրավապահ մարմինների «քրտնաջան» աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել