Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աներոջ «բախչի տունը» գցեց ջուրը

Փետրվար 19,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Օլյա Կոզաեւայի՝ հայցվոր կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանի հայցադիմումն՝ ընդդեմ ԴԱՀԿԼոռու մարզային բաժնի, Վահագն Կապլանյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Սամվել Աբգարյանի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման՝ գույքն իրացնելու որոշումը, աճուրդը, աճուրդի հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, տնատիրության նկատմամբ սեփականության իրավունքների վերականգնման պահանջների մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնից Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանի՝ 2010 թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ գլխավոր եւ Լոռու մարզի դատախազություններ, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը մերժվել էր գրությամբ՝ հիմք ընդունելով, որ քննչական գործողությունների արդյունքում դիմումի մեջ նշված հանգամանքները չեն հիմնավորվել:
Այդ հաղորդման մեջ Վանաձորի բնակիչ Մելսիկ Այվազյանը իրավապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրել Վանաձորի մաքրման կայանի գույքի կողոպուտի եւ իրացման մանրամասների, Սպիտակի ներկայիս ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի կողմից իր նկատմամբ չարաշահումներին ու քաղաքացի Սամվել Աբգարյանի կողմից իրենից շանտաժի եւ սպառնալիքների միջոցով գումար կորզելու փաստերի վրա:
Հաղորդման մեջ նշվում էր, որ Վանաձորի մաքրման կայանի գույքի կողոպուտի մեջ իր մասնակցությունն է ունեցել Սպիտակի ներկայիս ոստիկանապետը: Մելսիկ Այվազյանի խոսքերով, ինքը եղել է նրանց գործընկերը. տեխնիկական ապրանքներ են տեղափոխել ՌԴ: «2003թ. հունվարի կեսերին ես վերադարձա Հայաստան: Վերադառնալուս օրը ինձ կանչեցին Ա. Շահվերդյանի աշխատասենյակ, իմ բոլոր փաստաթղթերը վերցրին եւ ասացին՝ մինչեւ 6000 դոլարը չվերադարձնես, այստեղից չես գնա: Իսկ Ս. Աբրահամյանն էլ սպառնաց, որ տղայիս տեղը գիտեն եւ եթե փողերը չտամ՝ նրան կբռնեն»,- պատմում է Մելսիկ Այվազյանը: Մելսիկ Այվազյանը օգնության համար դիմում է Արթուրին՝ «Կիլկի» մականունով, ով Ա. Շահվերդյանի մոտիկն էր: «Կիլկին» Մելսիկ Այվազյանին առաջարկում է միասին «Կամազներ» տանել ՌԴ. «2003թ. փետրվարի 2-ին աներոջս ասացի, որ ինձ լիազորագիր տա՝ իր տունը գրավ դնեմ բանկում, որպեսզի վերցնեմ գումարը, եւ ես էլ «Կամազ» տանեմ «Կիլկիի» հետ»: Քանի որ ոչ մի բանկ նման գործարք չի կատարել, Սամվել Աբգարյանը խոստացել է Մելսիկին, որ նրան 9000 դոլար կտա, բայց փոխարենը պահանջել է Մելսիկի աներոջ «բաղչի տունը»:
2003 թ. փետրվարի 23-ին նոտարական կարգով կնքված պայմանագրի հիման վրա 2003թ. փետրվարի 24-ին ՀՀ Լոռու մարզի տարածքային բաժնի ԿԱ անշարժ գույքի կադաստրի կողմից Սամվել Աբգարյանի եւ Մելսիկ Այվազյանի միջեւ կնքվել է գրավի, հիպոթեքի իրավունքի պայմանագիր:«Անհայտ պատճառով գրավ է դրվել ամբողջ տունը, այն դեպքում, երբ մեր միջեւ կնքված գրավի պայմանագրում հստակ նշված է եղել գրավ դրվելիք գույքը՝ ըստ քառակուսիների, որի համար էլ կադաստրը պարտավոր էր տալ վկայական ոչ թե ամբողջ տան համար, այլ ըստ պայմանագրի»,- ասում է Մ. Այվազյանը: Դատավճռի հետ Մելսիկ Այվազյանը համաձայն չէ. «Լրիվ անարդար վճիռ է, դե պարզ ա, սրանք ոչ կադաստրին դատի կտան, ոչ էլ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնին: Լրիվ խախտումներով ու կեղծումներով է: Ես փող չունեմ՝ փող տամ, իրանք էլ փող են տալիս, որ հենց- նենց օդից տուն ա իրանց համար: Համաձայն չեմ վճռի հետ, «գնդակ են խաղում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել