Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՈՒՍԱՀԱՏՎԻ

Փետրվար 19,2011 00:00

Երեկ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանում է օրերս ստորագրված կոալիցիայի նոր հուշագիրը. «Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի եւ հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը՝ քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին՝ բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաեւ հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից: Սա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլեւ ավելի կբարդացնի այն: Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադրության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը՝ միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը՝ հնարավոր բոլոր բացասական հետեւանքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել